Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Տիգրանն ինքը կորոշի՝ ուզու՞մ է համաներվել, թե՞ ոչ

Տիգրանն ինքը կորոշի՝ ուզու՞մ է համաներվել, թե՞  ոչ
14.09.2013 | 16:10

Այնպես է ստացվել, որ Հայաստանի անկախության 22-ամյակը դիմավորում ենք ոչ միայն Մաքսային միություն մտնելու նվաստացուցիչ որոշմամբ, այլև՝ քաղբանտարկյալ ունենալու բեռով:

Եվ քանի որ երկու տարուց ավել անազատության մեջ մնացած Տիգրան Առաքելյանն իր անկոտրում պահվածքով գլխացավանք է դարձել կախյալ և սեփական որոշումները միայն օրվա իշխանության հրահանգով կայացնող դատավոր-դատախազ-քննիչների համար, իշխանությունները նրանից ազատվելու տարբերակներ են մտմտում: Նկատի ունենանք, որ շատ դեպքերում աչք փակող, հանդուրժող եվրոպական չինովնիկներն էլ Հայաստան կատարած այցերի ժամանակ հիշեցնում են մարդու իրավունքների խախտումները:

Հիմա էլ խոսակցություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը որոշել է համաներմամբ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, որի համար երաշխավորագիր էին ներկայացրել ԱԺ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները:

Տիգրան Առաքելյանի շահերը ներկայացնող փաստաբան Ստեփան Ոսկանյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ համաներմամբ ազատ արձակվելը Տիգրան Առաքելյանի որոշելիք խնդիրն է:

«Կախված Տիգրանի որոշումից՝ մենք հետագայում կձեռնարկենք համապատասխան քայլեր»,- ասաց Ստեփան Ոսկանյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ